ՀՀԿ-ն ստացել է նախկին վարչապետ և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կուսակցությունից դուրս գալու դիմումը՝ ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը՝ հավելելով, որ նրան արդեն հեռացրել են կուսակցական հաշվառումից:
Հովիկ Աբրահամյանի դիմումում նշված է միայն, որ հունվարի 25-ից դուրս է գալիս ՀՀԿ-ից՝ առանց բացատրությունների և մեկնաբանությունների: